Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1976 թ. փետրվարի 28-ին շարք մտավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։

-1928 թ. փետրվարի 28-ին Երեւանի պետական համալսարանում բացվեց Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։

-1852 թ. փետրվարի 28-ին Կոստանդնուպոլսում սկսեց հրատարակվել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչեւ 1853 թ.)։

-1905 թ. փետրվարի 28-ին ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվեց փոխարքայությունը, եւ փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։

-1911 թ. փետրվարի 28-ին ծնվել է Օտակար Վավրան՝ չեխ հայտնի կինոռեժիսոր եւ սցենարիստ (մահ.՝ 2011 թ.)։

-1922 թ. փետրվարի 28-ին Եգիպտոսն անկախացավ Մեծ Բրիտանիայից։

-1912 թ. փետրվարի 28-ին ծնվել է Յակով Լազարեւը՝ հայ խորհրդային դիվանագետ, ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան:

-1936 թ. փետրվարի 28-ին ծնվել է Հակոբ Ջիվանյանը՝ հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2011): Կենդանաբան-հյուսվածաբան Կարինե Ջիվանյանի եղբայրն է։

Մ. Ա.  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]