Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: -1845 թ. փետրվարի 27-ին ծնվել է Գրիգոր Արծրունին՝ հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ։

-1858 թ. փետրվարի 27-ին մահացել է Նիկողայոս Պալյանը՝ հայ ճարտարապետ, հասարակական գործիչ (ծնվ.՝ 1826 թ.)։

-1910 թ. փետրվարի 27-ին ծնվել է Հենրիկ Գասպարյանը՝ շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր (մահ.՝ 1995 թ.)։

-1917 թ. փետրվարի 27-ին կայացավ բուրժուադեմոկրատական երկրորդ հեղափոխությունը, եւ ցարիզմը տապալվեց Ռուսաստանում։

-1932 թ. փետրվարի 27-ին ծնվել է Էլիզաբեթ Թեյլորը՝ անգլիացի նշանավոր դերասանուհի (մահ.՝ 2011 թ.)։

-1988 թ. փետրվարի 27-ին Արցախյան շարժումը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։

Մ. Ա.  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]