1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը

ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,   ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»:

Միաժամանակ, ԵՄ-ն ընդգծում է. «Եթե արտերկրից ինչ-որ գրոհայիններ դեռևս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա նրանք պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից: Եվրոպական միությունը հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման բանակցությունների կոչ է անում, որոնք տարածաշրջանին կբերեն տևական խաղաղություն»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]