Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության. ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանում իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության. ԵԱՀԿ գործող 
նախագահ

ԵՐԵՎԱՆ,25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լինդեն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Կոչ եմ անում բոլոր կողմերին գործողությունները ձեռնարկել խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական գործընթացների եւ իրավունքի գերակայության վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան։ Իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության»,- գրել է Լինդեն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանրահավաք, որին հաջորդել է երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել է ընդդիմության հանրահավաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]