Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ըստ ամենայնի, «Իսկանդեր»-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ըստ ամենայնի, «Իսկանդեր»-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են 
գցել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգի մասին արված հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ օբյեկտիվ եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ այդ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի կիրառվել:

«Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա սխալ տեղեկատվություն է օգտագործել», - ասել է Կոնաշենկովը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ «Իսկանդեր»-ը բազմիցս հաջողությամբ  կիրառվել է Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ:

«Դա մեզ լիարժեք հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանում արտադրվող «Իսկանդեր» հրթիռային համալիրն աշխարհում լավագույնն է իր դասում։ Դա բոլորի կողմից է ճանաչված», - եզրափակել է Կոնաշենկովը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]