Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց իրավիճակը հանգուցալուծելու շուրջ կոնսուլտացիաների

Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց իրավիճակը հանգուցալուծելու շուրջ 
կոնսուլտացիաների

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել բոլոր ակցիաները, անհնազանդության դրսևորումները և կոնսուլտացիաներ սկսել իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում: «Ես ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրում է զինված ուժերի գլխավոր շտաբի  պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը հայտարարում է հրաժարականի մասին, և քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ պատրաստ է կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ:

Նա հավելեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ժողովրդի կամքը պետք է կատարվի: «Իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ՝ արտահերթ, թե հերթական, դա միասին կորոշենք: Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք, բոլոր մեր եղբայրներն են: Ոմանք ուզում են բախում հրահրեն, չի լինելու ոչ մի բախում:  Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավն էլ տանեմ: Իրենք, ոչինչ, թող ինձ համարեն դավաճան»,- նշեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]