Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխարհում վիսկիի խոշորագույն հավաքածուն 9,4 մլն դոլարով վաճառվել Է Շոտլանդիայում կայացած աճուրդում

Աշխարհում վիսկիի խոշորագույն հավաքածուն 9,4 մլն դոլարով վաճառվել Է 
Շոտլանդիայում կայացած աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60-ամյա հասունացմամբ շոտլանդական Macallan հազվագյուտ վիսկիի շիշը 1 միլիոն ֆունտով (ավելի քան 1,4 միլիոն դոլարով) վաճառվել Է Շոտլանդիայի Whisky Auctioneer առեւտրական տան առցանց աճուրդում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

Այդ հազվագյուտ շիշը մտնում Է վիսկիի՝ աշխարհում խոշորագույն մասնավոր հավաքածուի մեջ (3,9 հազար շիշ), որը 20 տարվա ընթացքում հավաքել Է Կոլորադոյի նահանգից ձեռնարկիչ Ռիչարդ Գուդինգը: Հավաքածուն, որը ներառում Է այնպիսի բրենդների ամենահազվագյուտ վիսկիներ, ինչպիսիք են Bowmore-ը եւ Springbank-ը, ինչպես նաեւ Stromness-ը եւ Dallas Dhu-ն, որոնց թողարկումն արդեն դադարեցված Է, աճուրդի Է հանել 2014 թվականին մահացած Գուդինգի ընտանիքը: Հավաքածուի կեսը 2020 թվականի փետրվարին աճուրդով վաճառվել Է 3,29 միլիոն ֆունտով (4,6 միլիոն դոլարով): Աճուրդին մասնակցել Է 1 642 հավաքորդ աշխարհի 56 երկրներից: Նեդրողների առանձնահատուկ ուշադրությունն Է գրավել 60-ամյա հասունացմամբ Macallan վիսկիի շիշը՝ հատուկ պիտակով, որն ստեղծել Է փոպ-արտի իտալացի նկարիչ Վալերիո Ադամին: Այն վաճառվել Է 825 հազար ֆունտով (1,16 միլիոն դոլարով): Հավաքածուի երկրորդ մասի աճուրդը պետք Է կայանար անցյալ տարվա ապրիլին, սակայն տեղի Է ունեցել սոսկ այս տարվա փետրվարին եւ բերել շուրջ 3,4 միլիոն ֆունտ (4,8 միլիոն դոլար): Միածիկ վիսկիների աճուրդներում անհավատալի լան տեսականին գրավել Է 1 557 հավաքորդների եւ ներդրողների ուշադրությունը 54 երկրներից: Whisky Auctioneer-ի հիմնադիր Իեն Մակքլունի խոսքով՝ «մեկ մարդու» հավաքածուն, «որը ձգտել Է իդեալական հավաքածու ստեղծել», չտեսնված ուշադրություն Է հարուցել ամբողջ աշխարհում եւ դարձել ռեկորդային առեւտրական տան համար:

Գուդինգը, որն իր ժամանակին եղել Է ոչ ալկոհոլային ըմպելիքների մատակարարումների՝ ԱՄՆ-ում խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերը, աճուրդավարների տեղեկատվության համաձայն՝ բազմիցս անձնական ինքնաթիռով մեկնել Է Շոտլանդիա՝ աճուրդում վիսկի ձեռք բերելու նպատակով: Նա ձգտել Է հավաքել բոլոր մակնիշնրեի խմիչքները, որոնք արտադրվում Էին Մեծ Բրիտանիայի հյուսիսային տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]