Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 24-ին ընդունել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովային և ՖՄԻ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին, նրանց ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները, նշել, որ Նախարարությունը ձեռնամուխ է եղել զարգացնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը, հավելել, որ ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել:

Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչները նշել են, որ այստեղ ունեցած իրենց փորձառությունը ցույց է տվել, որ Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի, ինչում ավելի ու ավելի են համոզվում հայ գիտնականների հետ աշխատելով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը 8 միլիոն դոլարի ներդրում է արել Հայաստանում՝ գլխավորապես գիտության ոլորտում: Հանրապետությունում գործող տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ և ուսումնական ծրագրեր ֆինանսավորվել են կազմակերպության կողմից: 2021 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 6-8 միլիոնի ներդրում:

Կազմակերպությունը մտադիր է ընդլայնել իր անձնակազմը Հայաստանում և բացի նորարարական և գիտահետազոտական ուսումնասիրություններից այստեղ փոխադրել նաև գիտական հետազոտությունների արդյունքների վերջնական փորձարկումների փուլը:

Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են էկոհամակարգի զարգացմանը միտված կրթական ծրագրերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]