Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը հաղթանակ է տարել բացարձակ աղքատության նկատմամբ

Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը հաղթանակ է տարել բացարձակ աղքատության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հաղթանակ Է տարել բացարձակ աղքատության դեմ պայքարում: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ աղքատության վերացման բնագավառում երկրի նվաճումներին նվիրված ժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի Կոմունիստական կուսակցության եւ չինացի ժողովրդի ջանքերի շնորհիվ մեր երկիրը լիակատար հաղանակ Է տարել բացարձակ աղքատության նկատմամբ»,- մեջբերում Է նրա խոսքը «Սինհուա» գործակալությունը: Ինչպես նշել Է Սի Ծինպինը, գյուղական վայրերի 98, 99 միլիոն բնակիչներ անցել են աղքատության նշագծից, աղքատ շրջանների թվից հանվել Է 832 գավառ եւ 128 հազար գյուղ: Վերջին ութ տարում Չինաստանն աղքատության դեմ պայքարի բնագավառում ներդրել Է շուրջ 1,6 տրիլիոն յուան (շուրջ 246 միլիարդ դոլար):

Անցյալ տարվա մայիսին ՉԺՀ-ի իշխանությունները 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (բարձրագույն օրենսդիր մարմին) 3-րդ նստաշրջանի բացմանը հայտարարել են, որ 2020 թվականին Չինաստանը մտադիր Է «վճռական հաղթանակ տանել աղքատության դեմ ինտենսիվ պայքարի բնագավառում եւ ըստ ամենայնի կատարել միջին ունեւոր հասարակության կառուցման խնդիրը»:

«Միջին ունեւորության հասարակություն» տերմինն առաջին անգամ հրապարակվել Է 1979 թվականին «չինական բարենորոգումների ճարտարապետ» Դեն Սյաոպինի կողմից՝ որպես երկրի արդիականացման նպատակ: Համաշխարհային բանկի տվյալներով՝ վերջին 40 տարում Չինաստանն աղքատությունից դուրս Է բերել ավելի քան 850 միլիոն մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]