Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել

Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 2020 թվականին 72 ահաբեկչական հանցագործություն են կանխել, փետրվարի 24-ին հայտնել Է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ահաբեկչությունը համարել Է ամենասուր եւ ամենավտանգավոր սպառնալիքը: «2020 թվականին կանխվել Է ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն, դա մեկ քառորդով ավելի Է, քան մեկ տարի առաջ. (2019 թականին) եղել Է 57»,- ասել Է նախագահը: Նրա խոսքով՝ դա վկայում Է, որ «հանցավոր դիտավորությունները դեպքերի ճնշող մեծամասնությամբ հաջողվում Է բացահայտել տակավին դրանց նախապատրաստման փուլում, դրանով իսկ պահպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը»: Ահաբեկչական մարտահրավերներն ու սպառնալիքներն ավելի քիչ չեն դառնում:

«Մենք տեսնում ենք, որ գլոբալ մարտահրավերների մակարդակն, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրսահմանային հանցավորությունը, կիբեռհանցավորությունը, չեն նվազում»,- ասել Է պետության ղեկավարը: Պուտինն անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել Է առանձնահատուկ ուշադրություն նվիրել ահաբեկիչների եւ արտասահմանյան հատուկ ծառայությունների շփումների բացահայտմանը: Ռուսաստանի կիբեռանվտանգության ապահովումը պահանջում Է նոր մոտեցումներ, գրոհների թիվը ՌԴ-ի կարեւոր ռեսուրսների վրա մեկ տարում եռապատիկ աճել Է, հայտարարել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]