1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է. Փաշինյան

Ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների 
խելամիտ օգտագործումն անխուսափելի է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ. 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում: Խորհրդակցության մեկնարկին ունեցած ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով: «Պետք է ուղիղ ասել, որ մարդու քաղաքակրթական ցանկացած գործունեություն ինչ-որ իմաստով հակաբնապահպանական երևույթ է, և ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է: Այդ բնական պաշարների օգտագործումը իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վերը նշվածը շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: «Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն  է և դա ապահովելը: Պետք է ասել, որ ցավոք սրտի, այս չափանիշներով մենք չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլև մեզ համար ցանկալի իրավիճակում, և այստեղ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք, բայց մյուս կողմից մենք չենք կարող տնտեսական և քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել»,- նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ հասկանում է, որ իր բերած օրինակները, երբեմն, շատ սուր են. «Այս շենքը, որում մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին կառուցման  պլանավորման փուլից սկսած մինչև հիմա: Չմոռանանք, որ այստեղ ինչ-որ մի ժամանակ եղել է կուսական բնություն և չմոռանանք, որ այն քարը, որ դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից: Այս պարզ արձանագրումները շատ կարևոր են, որ մենք կարողանանք մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել, բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգման և շրջակա միջավայրի պահպանման վրա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]