1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Brent նավթի գինը 2020 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 66 դոլարը

Brent նավթի գինը 2020 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 
բարելի դիմաց 66 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brent նավթի գինն անցյալ տարվա հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել Է բարելի դիմաց 66 դոլարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սակարկությունների ընթացքում հյուսիսծովյան խառնուրդի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը ICE լոնդոնյան սակարանում հասել Է բարելի դիմաց 66,02 դոլար: Երեւանի ժամանակով 07:48-ի տվալներով այն վաճառվում Է բարելի դիմաց 65,25 դոլարի մակարդակում: WTI մակնիշի նավթն արժե բարելի դիմաց 62,52 դոլար:

Փետրվարին ածխաջրածնի գներն անընդմեջ բարձրացել են ընդհուպ մինչեւ ամսի 10-ը: Հաջորդ օրը գնանշումները նվազել են, բայց արդեն մինչեւ 12-ի երեկոյան կրկին անցել են պլյուսի: Վառելանյութը թանկանում Է ОПЕК+ի՝ փետրվար-մարտին արդյունահանումը միագումար օրական 1,425 միլիոն բարելով նվազեցնելու պայմանավորվածությունից հետո:

Նաեւ շուկան պահանջարկի աճ Է ակնկալում՝ հույս ունենալով, որ տնտեսությունը կվերականգնվի եւ պատվաստումներ անցկացվեն: Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ կանխատեսել Էր, որ այս տարի նավթի գինը կտատանվի բարելի դիմար 45-60 դոլարի ընդգրկույթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]