Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիաների է պատրաստվում Նիկա Մելիային ձերբակալելուց հետո

Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիաների է պատրաստվում Նիկա Մելիային ձերբակալելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիաների են պատրաստվում «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մելիան, որը գլխավորում Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը, ձերբակալվել Է, ոստիկանությունը պղպեղագազ Է կիրառել կուսակցության գրասենյակի շենքում:

«Բողոքի ակցիաներ կսկսվեն, եւ դրանք կտեւեն այնքան ժամանակ, մինչեւ որ մենք արդյունքի՝ նոր ընտրությունների հասնենք»,-լրագրողներին հայտարարել Է ընդդիմադիր Գիգա Բոկերիան: «Մեծ խայտառակությամբ երկրում կհաստատվի Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի զավեշտական դիկտատուրան: Ոտքի կանգնեք ձեր երեխաների ապագայի համար»,-իր հերթին հայտարարել Է ընդդիմադիր, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]