1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատժամիջոցները եւ Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խանգարում են Թեհրանի հետ երկխոսությանը. ԱՄՆ

Պատժամիջոցները եւ Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խանգարում են Թեհրանի հետ երկխոսությանը. ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շահագրգռված Է Իրանի հետ համաձայնության հասնելու, այլ ոչ թե լարվածության Էսկալացիայի հարցում: Փետրվարի 22-ի երեկոյան Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի՝ անունը չհայտնած ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին Իրանի ղեկավարության հայտարարությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ «շատ տագնապալի կլինի, եթե Իրանը հասնի 60 տոկոսի մակարդակին, բայց դա տակավին տեղի չի ունեցել»: ԱՄՆ-ը «կցանկանար գտնել միջոց, որպեսզի կողմերն Էսկալացիայի անհարժեշտություն չզգան», այլ, ընդհակառակը, վերադառնան համաձայնության: Նրա կարծիքով, երկու կողմերն Էլ աշխատում են միմյանց ճնշման լծակների վրա:

«Նրանք (իրանցիները) իրենց քայլերով միջուկային ոլորտում, մենք՝ սահմանված պատժամիջոցներով: Դա չի օգնում կողմերից ոչ մեկին»,- կարծում Է նա: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչն անհրաժեշտություն չի տեսնում կենտրոնանալու միջուկկային ծրագրի հետագա մեծացման մասին Թեհրանի հայտարարությունների վրա: «Մինչեւ դուք չվերադառնաք բանակցությունների, երկու կողմերն Էլ բռնում են դիրքորոշումներ, (…) սաստակցում են հռետորաբանությունը: Դա այն չԷ, ինչի վրա պետք Է կենտրոնանալ: Տեսնենք, կհամաձայնվեն արդյոք նրանք (իրանցիները) վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը,- ասել Է պաշտոնյան:- Բայց, անտարակույս, եթե մենք չհասնենք ըմբռնման, նրանք կշարունակեն իրենց միջուկային ծրագրի ընդլայնումը»:

Նախօրյակին Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հնարավոր Է համարել, որ իրանական կողմը դիմի մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]