Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1932 թ. փետրվարի 23-ին ծնվել է Արթուր Թարխանյանը՝ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972) եւ ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։

-1940 թ. փետրվարի 23-ին ծնվել է Ծովինար Բեքարյանը՝ հայազգի նկարչուհի, Ռուսաստանի նկարիչների եւ Սանկտ Պետերբուրգի ակվարելիստների միության անդամ։

-1940 թ. փետրվարի 23-ին ծնվել է Երվանդ Պետրոսյանը՝ հայ բանաստեղծ, լրագրող:

-1901 թ. փետրվարի 23-ին մահացել է Ստեփան Ոսկանյանը՝ հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ։

-1975 թ. փետրվարի 23-ին մահացել է Մինաս Ավետիսյանը՝ հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Մինասի գեղարվեստական եւ էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հայկական մանրանկարչությունը եւ իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին:

-1987 թ. փետրվարի 23-ին մահացել է Վազգեն Օվյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս: Գրական անուն է դարձրել անվան եւ ազգանվան առաջին տառերի յան վերջավորության մեկտեղումը (Օվյան):

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Տիեզերագնացների սննդի մեծ մասը հեղուկ, ավելի ճիշտ՝ գելային տեսքով է եւ պահպանվում է ատամի մածուկի տարային նմանվող պարկուճների մեջ:

-Նախքան տիեզերք թռչելը տիեզերագնացները տարիներ շարունակ իրենց օրգանիզմը ենթարկում են տարատեսակ փորձությունների, որպեսզի ձգողականության բացակայության պայմաններում այն փոփոխությունների ու սթրեսի չենթարկվի:

-Շատ տիեզերագնացներ Երկիր վերադառնալուց հետո ստիպված են լինում կրկին քայլել սովորել:

-Քանի որ տիեզերագնացները տիեզերքում սովոր են, որ իրերը բաց թողնելիս գետնին չեն ընկնում, Երկիր վերադառնալուց հետո մի որոշ ժամանակ պարբերաբար վայր են գցում ձեռքում պահած իրերը:

-Առաջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը Նիլ Արմսթրոնգն էր, ով այդ նպատակի իրականացմանը պատրաստվել էր 10 տարի:

-Տիեզերագնացության պատմության ընթացքում ոչ մի տիեզերագնաց տիեզերքում չի մահացել: Մահացու ելքով վթարներ, ցավոք, եղել են, սակայն բոլորը եղել են արձակումների, վայրէջքների կամ փորձարկումների ընթացքում:

Մ. Ա.

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]