Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում

Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ 
միջոցներ են արտահանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսավարողները համավարակի ընթացքում պաշտպանիչ միջոցների ներմուծումից զատ, զարկ են տվել նաև տեղական արտադրությանը և անգամ սկսել են արտահանում իրականացնել: Ընկերություններից մեկը հավատարմագրման աշխատանքների հաջող ընթացքից հետո արտահանում կսկսի Գերմանիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Մենք նաև իրականացնում ենք պաշտպանիչ միջոցների արտահանում: Ընդ որում, երրորդ երկրներ արտահանումից բացի, փորձում ենք վաճառք իրականացնել նաև ԵԱՏՄ տարածքում: Այսինքն՝ միասնական աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսը և առկա սահմանափակումները ձևակերպեցինք որպես հնարավորություն, և մեր տնտեսավարողները, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ստեղծեցին բավարար հզորություններ՝ նախ տեղական շուկան բավարարելու, հետո արտահանելու համար»,-ասաց փոխնախարարը:

Հայկական արտադրության պաշտպանիչ միջոցների, օրինակ՝ դիմակների արտահանում իրականացվել է Վրաստան, Ուկրաինա: Բժշկական դիմակ արտադրող մեկ այլ ընկերություն էլ ներկայումս հավատարմագրման փուլում է, պետք է արտահանում իրականացնի Գերմանիա: Ընդ որում, այդ ընկերությունն արտադրությունը հիմնել է զրոյից: 

Փոխնախարարի խոսքով՝ մինչև համավարակը Հայաստանը դիմակներ հիմնականում ներմուծել է: Սակայն շատ կարճ ժամանակում Հայաստանում ձևավորվել է ախտահանիչ միջոցների, դիմակների արտադրություն: Համավարակի դժվար փուլում Հայաստանն իր աջակցություն է ցուցաբերել նաև հարևան Իրանին՝ օգնելով համապատասխան արտադրություններ ձևավորելու գործընթացում: «Համավարակի ժամանակ արտահանում է իրականացրել, մեր տնտեսավարողները նրանց վաճառել են սպիրտը, որի հիման վրա վերջիններս ստեղծել են ախտահանող միջոցների տեղական արտադրություններ»,-նշեց Սիմոնյանը:

Աննա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]