Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին

«Արարատ-Արմենիա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Փյունիկ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները` աչքի ընկավ Տակարկովը: Սակայն Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և «Արարատ-Արմենիա»-ն հետ բերելով կորցրածը կարողացավ նաև հաղթանակ կորզել: Առաջին կեսում իր առաջին գնդակը Հայաստանի առաջնությունում խփեց «Արարատ-Արմենիա»-ի նորեկ Ալեքսանդր Կարապետյանը: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Անգուլոն: «Արարատ-Արմենիա»- «Փյունիկ»` 2:1:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենինա»-ն բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում և գլխավորում է այն 21 միավորով: Նույնքան միավոր ունի «Ալաշկերտ»-ը: «Փյունիկ»-ը նախավերջինն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]