1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի IDEX 2021 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի IDEX 2021 ռազմարդյունաբերական 
միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ 

Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։

Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։ 

«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինն է: Այն եզակի հարթակ է` տարածաշրջանի պետական գերատեսչությունների, բիզնեսի և զինված ուժերի հետ կապեր հաստատելու և ամրապնդելու համար:

Այցի շրջանակներում նախախատեսվում են Հակոբ Արշակյանի  պաշտոնական մի  շարք հանդիպումներ։

Ցուցահանդեսի մասին մանրամասն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]