Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի COVID–վիճակագրություն. որտեղ են ավելի շատ ախտահարվածներ

Վրաստանի COVID–վիճակագրություն. որտեղ են ավելի շատ ախտահարվածներ

0ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման 388 նոր դեպք, հաղորդվում Է Stopcov.ge կառավարական կայքում, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

Վերջին օրը Վրաստանում կատարվել Է կորոնավիրուսի 16 391 թեստ, որից 10 091-ն հակագեների եւ 6 300-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի: Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսի դրական դեպքերի ցուցանիշը վերջին օրը կազմում Է 2,37 տոկոս: Վերջին 14 օրը միջին օրականը՝ 2,7 տոկոս, վերջին շաբաթում՝ 2,4 տոկոս: Վարկաման նոր դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում Թբիլիսիին՝ 182 հիվանդ: Ներկայումս երկրում արձանագրված Է վարակման 3 672 ակտիվ դեպք, որից 1 813 մարդ բուժում Է անցնում կլինիկաներում, 232-ը՝ քովիդ-հյուրանոցներում, իսկ 1 627-ը՝ բուժվում Է տանը: Այս պահին 356 մարդու վիճակը գնահատվում Է որպես ծանր, թոքերի արհեստական օդափոխման ապարատին Է միացված 106 մարդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: Համավարկն սկսվելու սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել Է ավելի քան 260 հազար դեպք, մահացել Է 3 406 մարդ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]