Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1869 թ. փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային եւ հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է Ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

-1915 թ. փետրվարի 19-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը։

-1928 թ. փետրվարի 19-ին մահացել է Թովմաս Նազարբեկյանը՝ հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։

-1986 թ. փետրվարի 19-ին տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։

-2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

-1851 թ. փետրվարի 19-ին Թավրիզում հիմնվում է Արամյան դպրոցը:

-1878 թ. փետրվարի 19-ին կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը:

-1885 թ. փետրվարի 19-ին ծնվել է Արշավիր Շահխաթունին՝ հայ դերասան։ Թատերական գործիչ, դերասան Վաղարշակ Շահխաթունյանի որդին։

-2020 թ. փետրվարի 19-ին մահացել է Երվանդ Մանարյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2018)։ Երեւանի պատվավոր քաղաքացի (2019): Ռեժիսոր Արման Մանարյանի եղբայրը, Քրիստ Մանարյանի հայրը։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

- 2006 թվականին նախկինում մոլորակ համարվող Պլուտոնը պաշտոնապես հռչակվեց գաճաճ մոլորակ: Այժմ գաճաճ մոլորակների թիվը 5-ն է:

-Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետեւաբար, ձայնը չի տարածվի:

- Ձգողականության ուժի բացակայության հետեւանքով տիեզերագնացի հասակը տիեզերքում կարող է ավելանալ մինչեւ 5 սմ-ով:

-Եթե գումարենք բոլոր մարդկանց՝ տիեզերքում անցկացրած ժամանակը, կստացվի 30 400 օր կամ 83 տարի:

-Տիեզերքում ձգողականության ուժի բացակայության հետեւանքով սովորական գրիչները չեն գրում, ուստի տիեզերագնացներն օգտագործում են մատիտներ:

-Չնայած Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է, սակայն ամենատաքը Վեներան է, քանի որ վերջինիս մթնոլորտը հարուստ է բարձր խտությամբ ածխաթթու գազերով, եւ մոլորակի վրա առաջանում է ջերմոցային էֆեկտ:

-Լուսինը մոտ 4,5 միլիարդ տարեկան է, եւ Լուսնի ծավալը Երկիր մոլորակի ծավալից փոքր է 80 անգամ:

Մ. Ա.

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]