Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շախմատի կանանց առաջնությունում երկիշխանություն է

Շախմատի կանանց առաջնությունում երկիշխանություն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց առաջնությունում կայացան երրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակներ գրանցեցին Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը: Միավորը կիսեցին Մարիա Գևորգյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 2,5 միավոր ունեն Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը: 2-ական միավոր ունեն Մարիամ Ավետիսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Հայաստանի կանանց 76-րդ առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կավարտվի փետրվարի 25-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]