Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գիորգի Գախարիան հայտնել է վարչապետի պաշտոնից հեռանալու պատճառը

Գիորգի Գախարիան հայտնել է վարչապետի պաշտոնից հեռանալու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշումը Գիորգի Գախարիան կայացրել է երկրում իրավիճակն ապաբևեռացնելու և սրացումը նվազեցնելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Գախարիան գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Կարծում եմ՝ երկրի ներսում առճակատումը սպառնում է Վրաստանի ապագա ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը: Ուստի ես հայտարարել եմ իմ հրաժարականի մասին՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակի լիցքաթափման հույսով»,- գրել է Գախարիան Twitter- ում:

Վարչապետը հրաժարական է տվել հինգշաբթի`ընդդիմադիր Նիկա Մելիայի շուրջ թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որին դատարանը հրամայել էր ձերբակալել գրավը չվճարելու համար: Գախարիան անընդունելի է համարում ընդդիմադիր գործչի ձերբակալումը, որը, ըստ նրա, կարող է երկրում առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակի սրման պատճառ դառնալ: Վրաստանի ՆԳՆ-ն դադարեցրել է Մելիայի կալանքի գործընթացը վարչապետի հրաժարականից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]