Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Դոմ Մոսկվի»-ին գեղարվեստական գրականություն է նվիրել «Ռուսական կենտրոն»-ին

«Դոմ Մոսկվի»-ին գեղարվեստական գրականություն է նվիրել «Ռուսական կենտրոն»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) այս տարի ևս միացել է Գիրք նվիրելու տոնին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, տոնին ընդառաջ «Դոմ Մոսկվի»–ին «Ռուսական կենտրոն»–ին նվիրեց գեղարվեստական գրականություն։

«Ռուսական կենտրոն»-ը բացվել է նախորդ տարի «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ։ «Ռուսական կենտրոն»-ում երեխաների համար անցկացվում են ռուսերենի անվճար դասընթացներ։  «Գիրք նվիրելու» օրվան ընդառաջ կազմակերպվել է բաց դաս՝ նվիրված ռուս մանկագիր Ագնիա Բարտոյին։ Կրթական կենտրոնի սաները բաց դասի ընթացքում կարդացել են ռուս մանկագրի ստեղծագործությունները։

«Գիրք նվիրելու կարևոր արշավին միանում ենք ամեն տարի և մեծաքանակ գեղարվեստական գրականություն նվիրում։ Այս տարի կարևոր նախաձեռնությունը համընկավ ռուս մանկագիր Ագնիա Բարտոյի ծննդյան տարեդարձի հետ։ Տեսնելով փոքրիկների սերը և ռուսերեն սովորելու մեծ ցանկությունն ու ոգևորությունը՝ մենք էլ ցանկանում ենք ավելի շատ այսպիսի դաընթացներ անցկացնել», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մինչև օրս Գիրք նվիրելու տոնի շրջանակում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մեծաքանակ գեղարվեստական գրականություն է նվիրել ՀՀ  մարզային և դպրոցական գրադարաններին։

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: 

Գիրք նվիրելու օրվա շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]