Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 60 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

Ավելի քան 60 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թվաքանակը հասել Է առնվազն 61-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր մահիկի ընկերությունը:

Իրանի սեյսմոլոգները փետրվարի 17-ի երեկոյան գրանցել են 5,6 մագնիտուդով երկրաշարժ, որի օջախը գտնվում Է Սպահանի նահանգի եւ Կոհգիլույե եւ Բոյերահմեդ նահանգի սահմանին:

Օջախին մոտ ընկած բնակավայրը՝ Սիսահթ ոչ մեծ քաղաքը, գտնվում Է ստորգետնյա ցնցումների վայրից 10 կիլոմետր հեռավորությամբ: Ավելի վաղ հաղորդվել Էր 43 տուժածների մասին:

«Հաշվի առնելով տեղի ունեցածի մասշտաբները՝ այսօր ժամը 14:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 14:30) Սիսահթում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մեր 61 հայրենակից Է տուժել Կոհգիլույե եւ Բոյերահմեդ նահանգի բնակիչների շրջանում»,-գործակալությունը մեջբերում Է իրանական Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչի հայտարարությունը:

Նշվում Է, որ մի շարք անձինք, որոնք ավելի վաղ տեղափոխվել Էին հիվանդանոցներ, արդեն դուրս են գրվել:

Առնվազն յոթ մարդ դեռեւս գտնվում են հիվանդանոցներում: Tasnim գործակալությունն ընդգծում Է, որ երկրաշարժի շրջանում բազմաթիվ շինություններ լուրջ վնասվածքներ են ստացել, դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]