Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեսանյութում հայտնվել Է Թրամփի 39-հարկանի հյուրանոցի պայթելը

Տեսանյութում հայտնվել Է Թրամփի 39-հարկանի հյուրանոցի պայթելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցրել են անցյալում Դոնալդ Թրամփին պատկանող Trump Plaza 39-հարկանի կազինոն եւ հյուրանոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայթյունի տեսանյութը զետեղվել Է nj.com. տեղական պորտալի YouTube-ալիքում: Ընդգծվում Է, որ նշանավոր շենքի քանդումը եկել Էին դիտելու քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Պորտալը նշում Է, որ շենքը բացվել Է 1984 թվականի մայիսին եւ դարձել քաղաքի տասներորդ կազինոն, սակայն 2014 թվականին այն փակել են: Հաստատության փակվելու պատճառով հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի:

Արդեն 2016 թվականին կազինոյի գործառությունը դադարեցնելուց հետո դրա սեփականության իրավունքները Trump Entertainment Resorts-ից անցան Icahn Enterprises-ին: Ինչպես հաղորդվում Է, Ատլանտիկ-Սիթիի քաղաքագլուխ Մարտի Սմոլը 2020 թվականին իր վարչակազմի առջեւ խնդիր Էր դրել քանդել շենքը, որը մինչ այդ պահը սկսել Էր քանդվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]