Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջեֆ Բեզոսը վերստին դարձել Է աշխարհի ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը վերստին դարձել Է աշխարհի ամենահարուստ մարդը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վերստին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասքին, որն առաջին տեղն Էր զբաղեցնում ավելի քան մեկ ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները, որը հաշվարկել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության վերջին տվյալների համաձայն, Բեզոսի կարողությունը կազմում Է 191 միլիարդ դոլար, իսկ Մասքինը՝ 190 միլիարդ:

Այսպիսով, Բեզոսը վերադարձրել Է առաջին դիրք, որը պահպանում Էր 2017 թվականից մինչեւ 2021 թվականի հունվարի 7-ը, երբ նրան գերազանցեց Մասքը: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 137 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդը դարձել Է Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն (116 միլիարդ դոլար): Աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում Է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նա 104 միլիարդ դոլար կարողության տեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]