1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում փորձնական ծրագրով կառուցվող փայտե առանձնատներից մեկը շուտով պատրաստ կլինի  

Արցախում փորձնական ծրագրով կառուցվող փայտե առանձնատներից մեկը շուտով 
պատրաստ կլինի  

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում փորձնական ծրագրով կառուցվող 5 փայտե առանձնատներից մեկը շուտով ավարտուն տեսք կունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 «Կառավարության փորձնական ծրագրով կառուցվող փայտե կոնստրուկցիաներով առանձնատներից մեկում արդեն ներքին հարդարման աշխատանքներին են հասել։ Շինարարության համար ընտրվել է կապալառու «Շեն Արցախ» ընկերությունը, քանի որ նման տներ նախագծելու և կառուցելու փորձ ունի:

Ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանի խոսքով՝ մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում կարող է կառուցել և շահագործման հանձնել 3 սենյականոց համանման տուն։ Ըստ պատվերների ծավալի՝ առանձնատների գինը տատանվում է 1 քառակուսի մետրի համար՝ 200-300 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Փայտե այս առանձնատան ամրությունը երաշխավորում են 70 տարի ժամկետով: Կառուցվող տներն ունեն  2 մուտք, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուսը՝ ելք դեպի հողամաս։ Պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը  պահպանող մակերես։ Առանձնատան փայտե դետալները անտեսանելի են ինչպես արտաքինից, այնպես էլ՝ներսից: Յուրաքանչյուր առանձնատան համար նախատեսված է նաև 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք»,-հայտնում են գերատեսչությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]