Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Խաչատուրովի առողջական վիճակը վատացել էր  

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Խաչատուրովի 
առողջական վիճակը վատացել էր

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում. Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել էր։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին։  

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին չնշանակել, քանի որ այդ օրն ինքը Վերաքննիչ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։ Սակայն Դանիբեկյանը, միևնույն է, սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին, ժամը 13:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]