Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են տրանսպորտային ընկերությունների խնդիրները

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են տրանսպորտային ընկերությունների 
խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս»  և  «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը նախագահին են ներկայացվել ոլորտում առկա, այդ թվում՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները։

Արայիկ Հարությունյանը նախ իր շնորհակալությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և կատարած հերոսական աշխատանքի համար, ապա ընդգծել, որ ներկայացված բոլոր խնդիրների պատշաճ լուծման համար կառավարությունը կգործադրի անհրաժեշտ ջանքերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]