Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

IDsalary և IDsalary+. Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ

IDsalary և IDsalary+. Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը գործարկում է աշխատավարձային նոր փաթեթներ․ սկսի՛ր ստանալ աշխատավարձդ IDBank-ի միջոցով և կունենաս IDBank-ի մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն․

  • Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով։
  • Կանխիկացում IDBank-ի բանկոմատներից առանց միջնորդավճարի,
  • Արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար,
  • 20% զեղչ Բանկի պահատեղերի վարձակալության համար և շատ ավելին։

«IDsalary+ փաթեթին միանալու դեպքում, ի թիվս վերոնշյալ արտոնությունների, հաճախորդները ստանում են ևս մեկ մեծ առավելություն․ այսպես՝ փաթեթը ներառում է նաև ֆինանսական ապահովագրություն։ Այսինքն, գործազրկության, դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության կորստի կամ մի շարք այլ կրիտիկական դեպքերում հաճախորդին տրվում է միանվագ դրամական աջակցություն։ Ապահովագրության պայմանները՝ ըստ ապահովագրական ընկերության  սահմանած պայմանների», - հայտնեցին Բանկից։

IDsalary և IDsalary+ աշխատավարձային փաթեթներին միանալու համար անհրաժեշտ է․

  • Լրացնել հայտը Զանգերի կենտրոնի միջոցով կամ Բանկի մասնաճյուղում
  • Ստանալ IDBank-ի՝ քո նախընտրած քարտը
  • Տրամադրել Հաշվապահական հաշվառման բաժնին քարտիդ տվյալները և ստանալ աշխատավարձդ IDBank-ում՝ օգտվելով աշխատավարձային փաթեթի լայն առավելություններից։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]