Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում

IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայփոստը գրանցել է նոր ձեռնարկություն՝ «Այնովեյշն» (iNovation): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

«Այնովեյշն»-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է:
Ընկերությունը զբաղվելու է Հայփոստի և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով,  վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով,  բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ,  թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն:

«Հայփոստը» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Այս ընկերության հաջող գործունեությունը կնպաստի Հայփոստի առաջընթացին: «Այնովեյշն»-ը թվային լուծումների շուկայում իր տեղը կգրավի այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին եք՝ կայքերի մշակում, բջջային հավելվածների մշակում, համակարգային համակարգերի մշակում,  համակարգերի ներկառուցում»:

 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]