Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առողջապահությունից մինչև ֆինանսական հատկացումներ. քննիչ հանձնաժողովն ինչ հարցեր է ուղղել գործադիրին

Առողջապահությունից մինչև ֆինանսական հատկացումներ. քննիչ հանձնաժողովն ինչ 
հարցեր է ուղղել գործադիրին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ կառավարությանն ուղղված 251 հարցերը վերաբերվում են առողջապահոության ոլորտին, հակաճգնաժամային միջոցառումների համար ֆինանսական հատկացումներին, ծախսերի արդյունավետությանը և այլ հարցերի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

«Ուղարկվել է առողջապահության ոլորտին վերաբերող շուրջ 164 հարց, տնտեսական հետևանքներին և ֆինանսական միջոցների ծախսման ուղղություններին վերաբերող շուրջ 44 հարց: Դրանք առավելապես վերաբերում են հակաճգնաժամային միջոցառումներին, դրանց արդյունավետությանը, գնումների ընթացակարգերին, ֆինանսական միջոցների հատկացումներին, ինչպես նաև դրանց ծախսման արդյունավետությանը: Ուղղվել են սոցիալական ոլորտին առնվչող շուրջ 49 հարց, որոնք վերաբերվում են ինչպես սոցիալական հետևանքներին, միջոցառումներին, դրանց արդյունավետությանը, այնպես էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող առանձին կազամակերպություններին, այնտեղ իրականացվող կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին և դրանց արդյունավետությանը»,- ասաց Խաչատրյանը:

Քննիչ հանձնաժողովը 6 հարց է ուղղել նաև ԿԳՄՍ նախարարությանը, ՊՆ-ին, որոնք վերաբերում են զորամասերում կորոնավիրուսի ատարածման դեմ միջոցառումներին, դրանց արդյունավետությանը: Հարցեր են ուղղվել նաև Ոստիկանությանը, Արդարադատության նախարարությանը, որոնք վերաբերում են սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացմանը, դրանց արդյունքում արձանագրված խախտումներին, մարդու իրավունքներին, ազատություններին և այլն: Շուրջ 73 հարց առնչվել են տարբեր տեսակի վիճակագրական տվյալներին: Խաչատրյանի խոսքով, հանձնժողովն այդ թվերի վրա հիմնվելով՝ պետք է փորձի դատողություն անել համավարակի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ:

Հաշվեքննիչ պալատն արդեն արձագանքել է քննիչ հանձնաժողովի հարցմանը. տեղեկացել են, որ համաձայն իրենց հարցման՝ «հունվարի 29-ին Հաշվեքննիչ պալատի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2021 թվականի՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրում, և սահմանվել են, մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված առողջապահության համակարգում, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՊԵԿ-ին հատկացված միջոցների ծախսման հաշվեքննությանը վերաբերող առաջադրանքներ»,- ասաց Խաչատրյանն ու հույս հայտնեց, որ մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը կունենան պալատի իրականացված ուսումնասիրությունների և հաշվեքննության արդյունքները:

Հանձնաժողովը հարցում է ուղղել նաև Պետական վերահսկողական ծառայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]