Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախում մեկնարկել է տեղահանված բնակչության համար նախատեսված նոր բնակավայրի կառուցումը

Արցախում մեկնարկել է տեղահանված բնակչության համար նախատեսված նոր 
բնակավայրի կառուցումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը:

«Ասկերանի Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Սղնախ գյուղերից տեղահանված մեր քաղաքացիների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա ավելի քան 644 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես: Նախատեսվող 116 առանձնատներից՝ առաջինները պատրաստ կլինեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում. բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև 2022 թվականի դեկտեմբեր: Առանձնատները, որոնց նախագծի համար  օրինակ է ծառայել Քաշաթաղի Աղավնոն, կլինեն 2-4 սենյականոց: Յուրաքանչյուր առանձնատանը կհատկացվի 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք: Գլխավոր ճանապարհի հարևանությամբ կկառուցվի նաև շուկա»,-մանրամասնեց  Դանիելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]