Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարազդատ Հարոյանը` «Աստանա»-ի ֆուտբոլիստ

Վարազդատ Հարոյանը` «Աստանա»-ի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ և մարզվում էր վերջին օրերին: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Մինչ այս Հարոյանը հանդես էր գալիս ռուսական «Տամբով»-ում, որը ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվեց: Ղազախական «Աստանա»-ի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կազմում Հարոյանը մասնակցել է 55 խաղի` դառնալով 2 գոլի հեղինակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]