Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Պենտագոնն աջակցում է Գուանտանամոյի բանտը փակելու Բայդենի ծրագրերին

Պենտագոնն աջակցում է Գուանտանամոյի բանտը փակելու Բայդենի ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը համաձայն է, որ Գուանտանամոյի բանտը պետք է փակել, սակայն անհրաժեշտ է անել այնպես, որ դա չվնասի ազգային անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ջոն Կիրբին:

«Պաշտպանության նախարար Օսթինն աջակցում է նախագահ Բայդենի մտադրությանը՝ փակել Գուանտանամոն, և ծրագրում է այս հարցում լինել նրա գործընկերը: Սակայն սա բազմաշերտ խնդիր է՝ տարբեր գործոններով: Կարևոր է ապահովել մեր ազգային անվտանգությունը ձերբակալվածների հետագա ճակատագրի որոշման հարցում»,- նշել է Կիրբին:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրերը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է ամերիկյան ներկայիս վարչակազմի մտադրությունը՝ փակելու Գուանտանամոյի բանտը, սակայն հարցն այս պահին շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների կողմից:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]