Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկ Մարությանը դատապարտել է հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

Հայկ Մարությանը դատապարտել է հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների 
հուշարձանի պղծումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատապարտել է Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը եւ հույս հայտնում, որ իրավապահներն արագ և համարժեք կարձագանքեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետը հուշարձանի պղծումը դատապարտող հայտարարություն է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:

Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվաբեր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»,- գրել է Մարությանը:

Լուսանկարը՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]