Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1935 թ. փետրվարի 12-ին ծնվել է Հրանտ Մաթեւոսյանը՝ հայ ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ (մահ.՝ 2002 թ.):

-1950 թ. փետրվարի 12-ին ստեղծվեց Եվրոպական հեռարձակողների միությունը:

-1961 թ. փետրվարի 12-ին ԽՍՀՄ-ից տիեզերք ուղարկվեց «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը. այն Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն էր:

-1909 թ. փետրվարի 12-ին ծնվել է Արամ Ղանալանյանը՝ հայագետ, բանագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս եւ գիտության վաստակավոր գործիչ (մահ.՝ 1983 թ.):

-1429 թ. փետրվարի 12-ին Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ տարան ֆրանսիացիների նկատմամբ:

-1809 թ. փետրվարի 12-ին ծնվել է Չարլզ Դարվինը՝ անգլիացի բնագետ եւ ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել եւ պատկերավոր ներկայացրել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։ Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրվել է 1859 թ. «Տեսակների ծագումը» գրքում, Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը եւ անորոշ փոփոխականությունը:

-1899 թ. փետրվարի 12-ին Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնեց Կարոլինյան եւ Մարիանյան կղզիները:

-1818 թ. փետրվարի 12-ին Չիլին հռչակում է անկախություն:

-1988 թ. փետրվարի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:

-1809 թ. փետրվարի 12-ին ծնվել է Աբրահամ Լինքոլնը՝ ամերիկացի քաղաքական գործիչ եւ իրավաբան, ԱՄՆ 16-րդ նախագահ 1861 թ. մարտից մինչեւ իր սպանությունը՝ 1865 թ. ապրիլ (առաջին նախագահը Հանրապետական կուսակցությունից)։ Նա նախագահել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը արյունոտ եւ, թերեւս, բարոյական, սահմանադրական եւ քաղաքական ճգնաժամ էր ԱՄՆ-ի համար:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Կնոջ մազերի պարագիծը երկու անգամ փոքր է, քան տղամարդունը։

-Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը։

-Կանայք կոպերը երկու անգամ ավելի արագ են թարթում, քան տղամարդիկ։

-Կանայք տղամարդկանցից դանդաղ են այրում ճարպերը՝ օրական մոտավորապես 50 կալորիայով պակաս։

-Կանայք արտասվում են տարեկան միջինը 30-64, տղամարդիկ՝ ընդամենը 6-17 անգամ։

-Կանանց 30 տոկոսի մոտ հղիության շրջանում առաջանում է ոչ ուտելի առարկաների նկատմամբ ցանկություն։

-Կանանց լեզվի վրա ավելի շատ են համային ռեցեպտորները։

-Կնոջ կուրծքը մկանային հյուսվածքներ չի պարունակում։

-Կնոջ մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդունը։

-Կանանց մկաններն ու հանգույցներն ավելի առաձգական են, այդ իսկ պատճառով նրանք ավելի ճկուն են։

-Կանայք տղամարդկանցից ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ։ Զուգահեռ ավտոկայանում ստացվում է տղամարդկանց 82 տոկոսի մոտ, իսկ 71 տոկոսի մոտ՝ միանգամից։ Կանանց մոտ այս ցուցանիշը անմխիթարական է։ Նրանց միայն 22 տոկոսին է դա հաջողվում, իսկ վերջիններիս 2/3-ին դա առաջին անգամից չի հաջողվում։

-Խոսքի համար կանանց մոտ պատասխանատու են միանգամից ուղեղի երկու կենտրոն, այդ իսկ պատճառով կանայք առանց դժվարության օրական արտաբերում են մինչեւ 8000 բառ, օգտագործում մինչեւ 3000 ձայն եւ մինչեւ 10 000 ոչ տեսողական ազդանշան։ Այդ ցուցանիշները տղամարդկանց մոտ երկու անգամ ցածր են։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]