1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերիների վերադարձի հարցի օպտիմալ լուծումը «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափն է. Զախարովա

Գերիների վերադարձի հարցի օպտիմալ լուծումը «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափն է. 
Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գերիների վերադարձի հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով գերիների վերադարձի շուրջ քննարկումներին:

«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի հարցին, ապա մենք աշխատում ենք և՛ ադրբեջանցի, և՛ հայ գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով: Ընդհանուր առմամբ, ելնում ենք այն հանգամանքից, որ տվյալ հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով»,- ասել Զախարովան՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական գործընթացը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]