Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ և իրանցի մասնագետները Երևանում քննարկել են կինեմատոգրաֆիային վերաբերող հարցեր

Հայ և իրանցի մասնագետները Երևանում քննարկել են կինեմատոգրաֆիային 
վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական և իրանական կողմերը «Իրանի և Հայաստանի կինեմատոգրաֆիական զարգացումները, ձեռքբերումները և համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունները» խորագրով հանդիպում-քննարկում են անցկացրել Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Կինոյի տան Բուխարու սրահում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նշել է, որ կինեմատոգրաֆիան հասարակության լավագույն հայելին է: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Իրանը երկու քաղաքակրթության բնօրրան են, հարուստ մշակույթ ունեցող, բարոյական, ընտանեկան, հոգևոր արժեքների վրա խարսխված երկրներ, որոնք շատ բան ունեն տալու ժամանակակից բարոյական և հոգևոր արժեքներից օրեցօր հեռացող աշխարհին:

Ելույթներ են ունեցել նաև Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Իրանական «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր, «Նոստալգիա» Միլանում իրանական ֆիլմերի հատուկ կինոփառատոնի քարտուղար Մոհամմադ Ղանեֆարդըը և այլք:

Հանդիպումն իրականացել է Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) միջոցառումների շրջանակում: Այն նախաձեռնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]