Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանցի սիրված արձակագիրների գրքերի հայերեն թարգմանությունները ներկայացվել են Երևանում

Իրանցի սիրված արձակագիրների գրքերի հայերեն թարգմանությունները ներկայացվել 
են Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվել է «Պարսից ժամանակակից գրականության երեկո» խորագրով գրական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Հանդիպմանը կայացել է ժամանակակից իրանցի արձակագիրներ Ֆարիբա Վաֆիի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք», «Իմ թռչունը» և Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» գրքերի շնորհանդեսը: Գրքերը թարգմանել է Գևորգ Ասատրյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրին:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային «Իսլամական հեղափոխությունից հետո ստեղծված Իրանի ժամանակակից գրականության ակնարկ» զեկույցի շրջանակում նշել է, որ բոլորին քաջ հայտնի են պարսից գրականության այնպիսի դասականների անունները ինչպիսիք են՝ Ֆիրդուսին, Սաադին, Հաֆեզը, սակայն Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո ստեղծված պարսից գրականությունն ըստ արժանվույն ներկայացված չէ: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանության մշակույթի կենտրոնի քայլերը միտված են պարսից ժամանակակից գրականության ճանաչելիության բացը լրացնելուն և թարգմանչական շարժմանը զարկ տալուն:

Թարգմանված գրքերի մասին խոսել են գրականագետ, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ Լեզվի տեսչության տնօրեն Դավիթ Գյուրջյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, դոցենտ Թադևոս Տոնոյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Տեսաուղերձով ներկաներին և թարգմանչին ողջունել են գրքերի հեղինակները, թարգմանված գրքերից հատվածներ են ընթերցել դերասանուհիներ Աիդա Ասատուրյանը և Մարիամ Հակոբյանը:

Միջոցառման ավարտին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը թարգմանված գրքերի օրինակաները նվիրել է գրադարանի 18 մասնաճյուղի:

Նախաձեռնությունն իրականացրել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]