Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից

Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական 
մի շարք տուրքերից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց  մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները,  ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև   վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն  ազատվում են դրանք  վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը:

«Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև   պատերազմական գործողությունների հետևանքով՝  ավտոմեքենայի վնասված  պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու  դեպքում՝  եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն  է ներկայացնում  վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա և վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,-նշեց Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]