Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

 Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող մարտական գործողությունների հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ փրկարար ջոկատներն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Աճյունների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Առայսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում»,-մանրամասնեց Թադևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]