Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ատալանտա»-ն դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ

«Ատալանտա»-ն դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Ատալանտա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ատալանտա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլի»-ին: Տան տերերը կարողացան առավելության հասնել 3:1 հաշվով: «Ատալանտա»-ից գոլերը խփեցին Դուվան Սապատան, Մատեո Պեսինան, ով դարձավ դուբլի հեղինակ: «Նապոլի»-ի հեղինակության գնդակը խփեց Իրվին Լոսանոն:

«Ատալանտա»-ն դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Նախօրեին Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուս»-ն ընդունեց «Ինտեր»-ին: Առաջին կեսում թե «Յուվենտուս»-ը, թե «Ինտեր»-ը մի շարք հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ 45 րոպեներում ևս այդպես էլ գոլեր չեղան և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Այս թիմերի առաջին խաղում «Յուվենտուս»-ը հաղթել էր 2:1 հաշվով և «Ծեր սինյորան»-ն էլ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]