Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1884 թ. փետրվարի 11-ին ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը՝ հայ մեծավաստակ գիտնական, հայագետ եւ հնագետ (մահ.՝ 1942 թ.):

-1929 թ. փետրվարի 11-ին ծնվել է Ալբերտ Ազարյանը՝ հայ աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի եւ Ասիական խաղերի բազմակի չեմպիոն:

-1929 թ. փետրվարի 11-ին Վատիկանն անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:

-1948 թ. փետրվարի 11-ին մահացել է Սերգեյ Էյզենշտեյնը՝ թատրոնի եւ կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաեւ՝ դերասան (ծնվ.՝ 1898 թ.):

-1954 թ. փետրվարի 11-ին ծնվել է Արմեն Էլբակյանը, հայ դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

-1979 թ. փետրվարի 11-ին Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:

-2011 թ. փետրվարի 11-ին Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:

-1650 թ. փետրվարի 11-ին մահացել է Ռենե Դեկարտը, ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (ծնվ.՝ 1596 թ.):

-1829 թ. փետրվարի 11-ին մահացել է Ալեքսանդր Գրիբոյեդովը՝ ռուս ճանաչված դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ (ծնվ.՝ 1795 թ.):

-1818 թ. փետրվարի 11-ին ծնվել է Անտոն Գարագաշյանը՝ հայ պատմաբան, փիլիսոփա-տրամաբան, լեզվաբան (վախճ.՝ 1903 թ.):

-1847 թ. փետրվարի 11-ին ծնվել է Թոմաս Էդիսոնը՝ ամերիկացի գործարար եւ խոշորագույն գյուտարարներից մեկը, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Մենք ավելի լավ ենք քնում նորալուսնի, քան լիալուսնի ներքո՝ թեպետ պատճառները դեռ բացահայտված չեն։

-Եթե դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

-Մարդու հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։

-Երկուշաբթի օրը դժվա՞ր եք արթնանում։ Հանգստյան օրերի ժամանակ խախտված բիոռիթմն է մեղավոր։

-Մարդիկ միակ կաթնասուններն են, որ կարողանում են ինքնակամ հետաձգել իրենց քունը։

-Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։

-16 ժամից ավելի արթուն վիճակը կարող է ազդել մարդու վարքագծի վրա:

-Երկար ժամանակ չքնելը նույնն է, ինչ հաց չուտելը, քանի որ լեպտին հորմոնի (հորմոն, որը կարգավորում է մեր ախորժակը) մակարդակն ընկնում է։

-Անգլիայում կար հատուկ մի պաշտոնյա, որն ամեն առավոտ մարդկանց արթնացնում էր դուռը թակելով՝ աշխատանքից չուշանալու համար։

-Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։

-Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]