Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ. Արա Այվազյան

Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ. Արա 
Այվազյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ կառավարության հիմնական նպատակն է անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:

«Դա հեշտ հարց չէ: Բնականաբար, որպես պետություն, հասարակություն, պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացում: Մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի մեր շուրջը լինի նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»,- ասաց Այվազյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]