Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շորժայում գրանցված երկրաշարժից հետո հետցնցումային ակտվիությունը գրեթե ավարտված է. մասնագետ

Շորժայում գրանցված երկրաշարժից հետո հետցնցումային ակտվիությունը գրեթե 
ավարտված է. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 5-ին Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժից հետո, այսօրվա դրությամբ, արդեն հետցնցումային ակտիվությունը գրեթե ավարտված է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը նշեց՝ չի բացառվում, որ այդ նույն օջախում դրանք շարունակվեն թույլ սեյսմիկ ակտիվության տեսքով:

«Երկրաշարժը գրանցվել է, բնակչության մեծ մասը զգացել էր, անհանգստացել էր, սակայն այն ուժեղ չէր: Այն միջին ուժգնության երկրաշարժ էր, որը մեր տարածաշրջանի համար շատ բնական է»,- նշեց Մարգարյանը:

Օրինակ բերելով 1988 թվականի Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը, մասնագետն ընդգծեց, որ նման դեպքերում հետցնցումային ակտիվությունը կարող է տարիներ տևել՝ ընդհուպ 2-4 տարի, կախված է օջախից: Նա հավաստիացրեց, որ Շորժայում գրանցված 4.7 մագնիտուդով գրանցված երկրաշարժը մեծածավալ չէր, քանի որ հետցնցումները տևել են ընդամենը մի քանի օր:

Փետրվարի 5-ին ժամը 19:36-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]