Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները

Առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող հողեր 
դասակարգելու չափանիշները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է: Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»,- ասաց Խոջոյանը:

Համաձայն ՀՀ 2019 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444,8 հազար հա վարելահողերից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 216,9 հազար հեկտարը կամ 48,8 %-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]