Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ համագործակցել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում երկկողմ դրական է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդի աշխատանքը, որոնք անհապաղ արձագանքում են հրատապ լուծում պահանջող հարցերին:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել  հետագայում ևս արդյունավետ կերպով շարունակելու և զարգացնելու հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]