Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խափանում է տեղի ունեցել Instagram-ի աշխատանքում

Խափանում է տեղի ունեցել Instagram-ի աշխատանքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում Է դիտվում որոշ պետություններում: Դա երեւում Է Downdetector ծառայության տվյալներից, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անսարքությունների մասին առավել հաճախ հայտնում են ԱՄՆ-ում եւ Կանադայում, ամենաշատ թվով գանգատներ ստացվում են Գերմանիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից եւ մի շարք այլ եվրոպական երկրներից:

Ծառայության տեղեկատվությամբ՝ գանգատների հիմնական մասը (շուրջ 62 տոկոս) վերաբերում Է նորությունների ժապավենի հետ կապված խնդիրներին. 20 տոկոսը չի կարողանում զետեղել նոր գրառումներ, 17 տոկոսը դժվարությունների Է հանդիպում պատմություններն աչքի անցկացնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]