Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանում տղամարդուն 3.5 մլն դոլար կփոխհատուցեն 18 տարի բանտում անցկացնելու դիմաց

Լեհաստանում տղամարդուն 3.5 մլն դոլար կփոխհատուցեն 18 տարի բանտում 
անցկացնելու դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեհաստանի բնակիչ Տոմաշ Կոմենդան շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կստանա բանտում 18 տարի առանց մեղավորության անցկացնելու դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

18 տարի առաջ Լեհաստանի քաղաքներից մեկում մահացել էր 15 տարեկան մի աղջիկ, ում բռնաբարել էին և սառնամանիքին թողել դրսում: Կատարվածի համար մեղավոր էր ճանաչվել 23-ամյա Կոմենդան, ում 25 տարվա ազատազրկման էին դատապարտել:

Վերջերս գործում նոր մանրամասներ էին ի հայտ եկել, որոնք ապացուցել էին, որ Տոմաշ Կոմենդան անմեղ է. նա ազատ էր արձակվել:

Ազատ արձակվելուց հետո Կոմենդան որոշել էր պետությունից փոխհատուցում պահանջել բանտում անցկացրած տարիների դիմաց, ինչն էլ բավարարվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am